211652_close_icon
views-count18046 դիտում article-date 10:06 24-10-2015

Առեղծվածային ու ողբերգական դեպք Արմավիր քաղաքում. շենքի բակում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բակ է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 4-րդ հարկի բնակչուհի, 81-ամյա Սիրանույշ Իսագուլյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, լվացք փռելիս անզգուշաբար ցած է ընկել նախ՝ առաջին հարկում գտնվող թիթեղյա տանիքի վրա, որտեղից էլ ընկել է գետնին: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 81-ամյա տատիկը բնակվում էր տղայի հետ, սակայն վերջինս այդ պահին տանը չի եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր