18280 դիտում
10:06 24-10-2015
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արմավիր քաղաքում. շենքի բակում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բակ է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 4-րդ հարկի բնակչուհի, 81-ամյա Սիրանույշ Իսագուլյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, լվացք փռելիս անզգուշաբար ցած է ընկել նախ՝ առաջին հարկում գտնվող թիթեղյա տանիքի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:
Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 81-ամյա տատիկը բնակվում էր տղայի հետ, սակայն վերջինս այդ պահին տանը չի եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
50517 դիտում
11:47 06-06-2016
Առեղծվածային դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին վնասված կնոջ դի