211652_close_icon
views-count28711 դիտում article-date 12:52 23-10-2015

Արտակարգ դեպք` Սևանա լճի «Տապան» ռեստորանի մոտ. սելֆի անելիս 7-ամյա երեխան 7 մետր բարձրությունից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է «գլխի ծոծրակային շրջանի քերծվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ռ. Վարդանյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է, սակայն ժամանակավորապես բնակվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Պարզվել է` Ռ. Վարդանյանը ընտանիքի անդամների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ: Սևանա լճի հարևանությամբ գտնվող «Տապան» ռեստորանի մոտ լուսանկարվելիս (սելֆի)` քարի վրայից մոտ 7 մետր բարձրությունից վայր է ընկել: Սևանի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Նմանատիպ նյութեր