211652_close_icon
views-count20647 դիտում article-date 15:56 18-10-2015

Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում. ընտանիքի 5 անդամները մնացել են բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:35-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում բնակելի տնակ է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ում լրացուցիչ օգնության է հասել 1 մարտական հաշվարկ` ջրատարով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները, բնակիչները ինչքան էլ պայքարել են խոշոր հրդեհի դեմ, չեն կարողացել ոչինչ անել, քանի որ տնակն ամբողջովին փայտյա էր և վայրկյանների ընթացքում կրակը տարածվում էր: Տնակն իր գույքով ամբողջովին մոխրակույտի է վերածվել, իսկ այն պատկանում է Արարատ Բաղդասարյանին, ով իր ընտանիքի հետ Հայաստան է ժամանել ղարաբաղյան պատերազմի ժամանակ և ունի փախստականի կարգավիճակ: Հարևանների և հրշեջների գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը, հակառակ դեպքում` հարևանությամբ գտնվող փայտյա տնակները նույնպես կվերածվեին մոխրակույտի: Հրդեհաշիճման աշխատանքները տևել են մոտ 8 ժամ: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Հրշեջներից բողոքելու տեղ չունենք: Ինչ հնարավոր է ` արեցին: Իրանք մեղք չունեն, որ Հրազդան քաղաքում չունեն ջրատարերի համար համապատասխան պահեստարան ու ստիպված 15 կմ գնում` հետ էին դառնում , իսկ կրակը որ մոլեգնում էր, հո չէր սպասելու: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն ցավալի է, որ մի ամբողջ ընտանիք այս ձուն ձմեռին մնացել է բաց երկնքի տակ»: Կատարվածի մասին իմացել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը , ով պատրաստակամությունէ հայտնել երկուշաբթի օրը ընդունել ընտանիքի ամդամներին և խոստացել, որ ամեն ինչ կանի, որպեսզի ընտանիքը բաց երկնքի տակ չմնա: Հարևաններն ու տուժածները ասում էին, թե իրենց միակ հույսը մարզպետն է, իսկ, ըստ նրանց հայտարարության, հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի թույլ միացումը: Սակայն դրա վերջնական պատասխանը պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- [color=#EF2929]խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, ովքեր այս օրերին ուեն մեր օգնության կարիքը: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր