17365 դիտում
14:43 17-10-2024
«Սևան ազգային պարկ»-ում բարձիթողի վիճակ է. Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել, իսկ էկոպարեկները «ուղտի ականջում քնած են»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Սևան ազգային պարկ»-ում տիրում է բարձիթողի վիճակ ու էկոպարեկները, կարծես թե, «ուղտի ականջում քնած են»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորատուսի վարչական տարածքում գտնվող «Սևան ազգային պարկ»-ի հսկողությամբ պահվող տարաքծում անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել:
Ամբողջությամբ կտրվել է 70-ից ավելի հաստաբուն ծառ, մինչդեռ տարածքը հսկվում է էկոպարեկների կողմից և զարմանալի է, որ այդքան ծառերի սպանդ իրականացնելու ժամանակ էկոպարեկները ոչ մի միջոց չեն ձեռնարկել՝ կանխելու ծառերի համատարած ջարդը:
Գուցե արդարարանան, թե տարածքը մեծ է և տեղյակ չեն եղել, մինչդեռ նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով կարողացել են կանխել ծառերի համատարած սպանդը Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ «Սևան ազգային պարկ»-ում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նորատուսի տարածքում ծառերի սպանդի պատճառով պետությանը պատճառվել է խոշոր չափի գումարի վնաս, չհաշված, որ բնության հերն էլ անիծել են:
Կարծում ենք՝ էկոպարեկների ծառայությունով պետք է լրջագույնս զբաղվի նաև Շրջական միջավայրի նախարարությունը, քանի որ նախարար Հակոբ Սիմիդյանը միշտ հայտարարել է, որ չի հանդուրժելու անգամ 1 ծառի ապօրինի հատումը, մինչևդեռ Նորատուսում էկոպարեկների հսկողության տակ գտնվող անտառում ծառերի սպանդ է իրականացվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)