211652_close_icon
views-count54373 դիտում article-date 10:23 15-10-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream[/url]-ը՝ հոկտեմբերի 13-ին Երևանի Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթար-վրաերթից, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Toyota Prado-ն բախվել էր Нива-ին: Վերջինս էլ վրաերթի էր ենթարկել հետիոտնի համար թույլատրելի հատվածում կանգնած հետիոտներին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/14/67608/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 13-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ղուկասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 23 ՕՕ 774 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 23-ամյա Դավիթ Բեկջանյանի վարած Վազ 2121 մակնիշի 05 SU 045 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչի հետևանքով լուսակրի ցուցանակներն ընկել էին այդ պահին հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Հերմինե Անախասյանի և 17-ամյա Մերի Թամարյանի վրա՝ վնասվածքներ պատճառելով գլխի և մարմնի տարբերի մասերին: Վերջիններս տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Մ. Թամարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream LTD[/url]-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր