211652_close_icon
views-count17595 դիտում article-date 08:48 13-10-2015

Ավտովթար Երևանում բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ. Opel-ը հայտնվել է մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Գայի Պողոտայի և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Արտյոմ Դարբինյանի վարած Mercedes մակնիշի 01 MP 010 համարանիշի և 44-ամյա Բաբկեն Կարապետյանի վարած Opel մակնիշի 34 TQ 250 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Կարապետյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր