211652_close_icon
views-count43082 դիտում article-date 15:57 08-10-2015

Ողբերգական դեպք Երևանում. Իսակովի 38/1 շենքի բակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ նախկին աշխատակից, 28-ամյա երիտասարդի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 38/1 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոմիկ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 28-ամյա Ա. Ա.-ի դին, ով նշված շենքում բնակվում էր վարձակալական հիմունքներով: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը ծնունդով հրազդանցի էր և ՀՀ ՊՆ նախկին աշխատակից էր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արմեն Բեգլարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր