211652_close_icon
views-count30075 դիտում article-date 08:30 11-09-2015

Թբիլիսյան խճուղում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին. վերջինիս տեղում առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերել բժշկական համալսարանի ուսանողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 158 էլեկտրասյան մոտ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 52-ամյա Սամվել Ղարիբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 VL 942 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Սերգեյ Սաղյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչ շտապ օգնության ժամանումը, որը շատ օպերատիվ էր ժամանել, վրաերթի ենթարկվածին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և քաղաքացիների հետ առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերում մի երիտասարդ տղա՝ ճիշտ և պրոֆեսիոնալ գործողություններով, իսկ դեպքի վայր ժամանած բժշիկներն ասում էին, որ վիրավորին երիտասարդը ճիշտ օգնություն է ցուցաբերել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ երիտասարդ տղան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Ժորա Մովսիսյանն է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր