211652_close_icon
views-count39599 դիտում article-date 21:10 04-09-2015

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 5 երեխաների հայրը ГАЗ 53-ով 800 մ գահավիժել է ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20: 20-ի սահմաններում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Սայաթ Մինասյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի խոտով բարձված ավտոմեքենայով Մարգահովիտ գյուղում Ջավախի ձոր կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 800 մետր գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա դին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները` ավագ քննիչ Գարիկ Վերմիշյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Վերմիշյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը 5 երեխաների հայր էր: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր