211652_close_icon
views-count5073 դիտում article-date 18:43 02-09-2015

39-ամյա Կարենը Բագրատունյաց պողոտայում դաժան ծեծի է ենթարկել Անուշին

39-ամյա Կարեն Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Բագրատունյաց պողոտայի 4 հասցեի մոտ վիճաբանել է Անուշ Պողոսյանի հետ, որի ընթացքում քաշել է վերջինիս մազերից, բռունցքով մի քանի հարված հասցրել դեմքի շրջանին` գլխի ձախ գագաթային, աջ ակնակապճային, աջ այտային շրջանների արյունազեղումների, ստորին շրթունքի շրջանի սալջարդ վերքերի ձևով։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր