47-ամյա Կարենը դաժան ծեծի է ենթարկել կնոջը՝ երեխաներին լավ չդաստիարակելու եւ իր անունը հաղորդումներից մեկի ժամանակ շահարկելու համար
47-ամյա Կարեն Խեչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր տանը զավակներին չդաստիարակելու և նախկինում իր անունը հաղորդաշարերից մեկում շահարկելու պատճառով կենցաղային հողի վրա վիճաբանել է կնոջ՝ Լուսինե Ղաբուզյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածել է նրա դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։