Հովհաննեսը «Կամար» ռեստորանում ծեծի է ենթարկել Անուշին
Հովհաննես Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի «Կամար» հյուրանոցային համալիրում վիճաբանել, ապա ծեծի է ենթարկել Անուշ Սագիյանին՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: