211652_close_icon
views-count77008 դիտում article-date 22:32 30-08-2015

Ծեծկռտուք եւ կրակոցներ Երեւանի Կենտրոնում՝ «Next» հագուստի սրահի մոտ. կան վիրավորներ

[url=https://shamshyan.com/hy/][b]SHAMSHYAN.com[/b][/url]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք եւ կրակոցներ են հնչել Երեւանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան փողոցում՝ «Next» հագուստի խանութ սրահի մոտ, անհայտ անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևանի քաղաքի Պարոնյան 3-րդ նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արեգ Պետրոսյանը և Երևան քաղաքի Աթոյան փողոցի 53 տան բնակիչ, 27-ամյա Հակոբ Հակոբյանը: Վերջիններս հիվանդանոց են ընդունվել «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ, սակայն ոչ թե հրազենից ստացած կրակոցների հետեւանքով, այլ՝ ծեծի: Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները: Մինչ նրանց ժամանումը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ կրակված 9 մմ տրամաչափի պարկուճ և 1 փամփուշտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազային ատրճանակը հաշվառված է Արեգ Պետրոսյանի անվամբ: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր