211652_close_icon
views-count92102 դիտում article-date 13:41 29-08-2015

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Հրազդանում. 54-ամյա որդին կասկածվում է 80-ամյա մորը սպանելու և տան ավտոտնակում թաղելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես Հրազդան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամանել են Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տուն: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դատաբժշկի հետ աշխատանքներ են կատարում՝ թաղված դին զգուշությամբ դուրս բերելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված տանը պատկանող ավտոտնակում հողի մեջ թաղված հայտնաբերել են տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին: Վերջինս օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա որդին՝ 54-ամյա Հայկազ Նազարյանը, ում երեկ՝ օգոստոսի 28-ին, տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունն ամբողջովին բացահայտելու ուղղությամբ: 19:30[color=#EF2929] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի կողոսկրերի մատերը` 2-ից մինչև 8-րդ, կոտրված են եղել, և կինը խեղդամահ է արվել: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր