211652_close_icon
views-count87559 դիտում article-date 15:58 12-12-2020

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արագածոտնի մարզում․ որդին կասկածվում է 84-ամյա մորը սպանելու մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարին գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը մահճակալին հայտնաբերել են տանտիրուհու՝ 84-ամյա Հ․Ա․-ի դին։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, իսկ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Մ․Օ․-ին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մահացածի տղան է։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազ Արմեն Նաղդալյանը։ Փաստի առթիվ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխում են Աշտարակի դիահերձարան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր