211652_close_icon
views-count32027 դիտում article-date 09:45 26-08-2015

Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից ևս մեկը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռուստամ Օհանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի կողմից հարուցված քրեական գործը վերաորակավորվել է ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով՝ նախկին 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշների փոխարեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ մահացած Ռ. Օհանյանը դեպքի հաջորդ օրը մահացած Գ. Օհանյանի ազգականն է: Ինչպես ավելի դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/22/62458/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Սևանի ուղղությամբ իրար էին բախվել ՎԱԶ 2112 մակնիշի 88 FD 898 համարանիշի և Mitsubishi IO մակնիշի 34 CT 630 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Հրազդանի հիվանդանոց էին տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչներ, 46-ամյա Գնել Օհանյանը, 24-ամյա Գոռ Օհանյանը, 34-ամյա Ռուստամ Օհանյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 51-ամյա Արտուշ Դաշյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գագիկ Ցոգոլակյանը: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածով անցնող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող դատական կարգադրիչները: Օպերատիվ էին գործել Հրազդանի հիվանդանոցի և հրշեջ ծառայության աշխատակիցները: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր