211652_close_icon
views-count30138 դիտում article-date 18:11 20-11-2015

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ. բժիշկները պայքարում են 2 անչափահաս վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 20-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սարգիս Հայրապետյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին` ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/18/70671/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վազ 2104 մակնիշի 34 PR 996 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ գյուղից դեպի Տանձուտ գյուղ մտնող ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, իսկ հետո՝ մեկ այլ ծառին: Վթարի հետևանքով 4 հոգուց 3-ին Արմավիրի բժշկական կենտրոն էր տեղափոխել օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի հերթապահ խումբը, մեկին էլ քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել էին նշված բժշկական կենտրոն: Արմավիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր