211652_close_icon
views-count17778 դիտում article-date 17:14 16-08-2015

Լավագույն ավանդույթները Շամշադինում շարունակվում են. Բերդ քաղաքի Սորանի այգում մեղրի և հատապտուղների փառատոն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 16-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքը մեղրաշատ է: Բերդի քաղաքապետարանի և Տավուշի հոգևոր վերածննունդ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է «Մեղրի և հատապտուղների փառատոնը», որի նպատակն է նպաստել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, խթանել տեղական ապրանքատեսակների արտադրությունը, գործնական շփումները և ձևավորել բարենպաստ զբոսաշրջային միջավայր: Կազմակերպիչները համոզված են, որ փառատոնը յուրօրինակ խթան է զարգացնելու այս տարածաշրջանի տնտեսությունը և տուրիզմը, ինչպես նաև մեկ անգամ ևս սահմանամերձ ժողովրդին զորավիգ լինել: Տավուշցիներն էլ իրենց հերթին նշեցին, որ «Մեղրի և հատապտուղների փառատոնն» ուրիշ էլ որտեղ կարող էր անցնել, եթե ոչ հենց մեղրով ու հատապտուղներով հարուստ Տավուշում։ «Մեղրի և հատապտուղների փառատոնին» կլոր տարին սահմանապահ տավուշցիները սրտի թրթիռով են սպասում: Ամբողջ տարին աշխատում են, որ փառատոնի օրը իրենց աճեցրած բերք ու բարիքով հյուրասիրեն մայրաքաղաքից այցելած հյուրերին և Տավուշի արևահամ մրգերով զարմացնեն փառատոնի օտարերկրյա այցելուններին: Փառատոնին մեծ ոգևորության մասնակցում են գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերը` յուրաքանչյուրն իր տաղավորում: Անարատ մեղրից, արևահամ մրգերից ու հատապտուղներից մինչև Տավուշի անտառների բարիքը` զկեռը, ներկայաված են փառատոնում: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` փառատոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 342+
342+

Նմանատիպ նյութեր