3676 դիտում
23:08 10-08-2014
Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ Սորան կոչվող պուրակում ՝ օգոստոսի 17-ին, ժամը՝ 12.00-18.00 կմեկնարկի Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն:
Փառատոնն անց է կացվելու երրորդ անգամ, այն համարվում է Շամշադինի տարածաշրջանի զարգացման ծրագրի
կարեւորագույն բաղադրիչ:
Փառատոնը խթան կհանդիսանա տարածաշրջանում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, կշեշտի նրա նշանակությունը, որպես մեղրի եւ հատապտուղների արտադրության կենտրոն, ինչպես նաեւ կնպաստի
տուրիզմի, մասնավորապես համայնքային կամ գյուղական տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը։
Փառատոնի շրջանակներում անց են կացվում`
Մեղրի եւ նրանից պատրաստվող ուտելիքների ներկայացում, հատապտուղների եւ նրանցից պատրաստվող ուտելիքների եւ ըմպելիքների ներկայացում, գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման եւ տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում, Համերգ-ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ, ազգային ավանդական խոհանոցի ներկայացում, այլ հետաքրքիր միջոցառումներ:
Այս տարի փառատոնի եւ՛ մասնակիցների, ե՛ւ այցելուների թիվն ավելի մեծացնելու ակնկալիքով ՀՀ մշակույթի, արվեստի հայտնի գործիչները կազմակերպիչների նախաձեռնությամբ , սոցիալական ցանցերում սկսել են ակցիա, ըստ որի նրանք կոչ են անում միանալ սահմանապահ տավուշցուն, կիսել ու բազմապատկել նրա տոնը:
Նախորդ տարիներին Փառատոնին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ եւ Ֆինլանդիայիմ այլ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպանները, պետական և հասարակական գործիչներ, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև տեղաբնակներն ու հարակից մարզերի բնակիչները:
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
16:00 08-08-2019
Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Մեղրի և հատապտուղների փառատոն» է կազմակերպվում