211652_close_icon
views-count1121 դիտում article-date 16:00 08-08-2019

Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Մեղրի և հատապտուղների փառատոն» է կազմակերպվում

Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 10-11-ին կազմակերպվելու է Մեղրի և հատապտուղների ամենամյա փառատոնը։ Այն հիմնադրվել է 2012 թվականին և ավանդաբար անց է կացվում օգոստոսի կեսին, Բերդ քաղաքի Սորաններ ազգային պարկում։ Փառատոնի սկիզբը՝ օգոստոսի 10-ին, ժամը 11:00, պաշտոնական բացումը՝ ժ․12։00-ին: Փառատոնը կուղեկցվի տոնական երգ ու պարով։ Երեկոյան 20:00` «Ջազը սահմանին» փառատոն՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մասնակցությամբ, որից հետո տեղի է ունենալու կիթառի երեկո՝ Բարդերի մասնակցությամբ։ Փառատոնի 2-րդ օրվա սկիզբը ժամը 11:00: Փառատոնի մուտքը ազատ է։ Օրվա այլ միջոցառումներ • Մեղրի և նրանից պատրաստվող ուտելիքների ներկայացում • Հատապտուղների և նրանցից պատրաստվող ուտելիքների և ըմպելիքների ներկայացում • Գյուղական մթերքների, պահածոների, խմիչքների ներկայացում • Տարածաշրջանին բնորոշ ազգային կերակրատեսակների ներկայացում և համտեսում • Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում • Տարածաշրջանի պրոֆեսիոնալ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք • Տարածաշրջանի տեսարժան վայրերի ներկայացում • Սահմանված երթուղով հատապտուղների հավաքչություն • Վրանային ճամբար՝ գիշերակացով • Համերգ-ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ • Մեղրով տորթի մրցույթ։

Նմանատիպ նյութեր