61460 դիտում
17:42 02-08-2015
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1, զոհ 4 վիրավոր. վիրավորների մեջ է ազգային երգի պարի խմբավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 1-ին ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9.9 կմ հատվածում բախվել են Ծովինար գյուղի բնակիչ սակայն ՌԴ Տյումեն քաղաքում հաշվառված 23-ամյա Գուրգեն Առաքելյանի վարած Акура МДХ-35 մակնիշի 34 LZ 442 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ 45-ամյա Ազատ Բարսեղյանի վարած VAZ 21214 մակնիշի 86 AZ 889 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի ուղևոր Վարդենիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արմեն Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդ Ա. Բարսեղյանը և ուղևորներ Վարդենիս քաղաքի բնակիչներ 29-ամյա Ժորա Բարսեղյանը, 26-ամյա Արա Բուդոյանը և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի բնակիչ 10-ամյա Արսեն Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից Ժ. Բարսեղյանը աշխատում է Վարդենիսի մշակույթի պալատում, որպես ազգային երգի պարի խմբավար, իսկ վարորդներից Ա. Բարսեղյանը աշխատում է «Անուշ-Քնար» ՍՊԸ-ում, որպես գազալիցքավորող:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+