211652_close_icon
views-count17361 դիտում article-date 22:54 17-05-2015

Վանաձորում կայացավ «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի եւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնները Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի հետ համատեղ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդես եկան տոնական համերգ-ներկայացմամբ: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեփ լեզուն դահլիճ, հարյուրավոր հանդիսատես՝ Վանաձորից, Գյումրիից և մայրաքաղաքից, անգամ ԱՊՀ երկրներից: Համերգ-ներկայացման պրոդյուրսերն է Տիգրան Վիրաբյանը: Բարձր տրամադրությամբ ու մշակութային գեղեցիկ արժեքներով համադրված համերգ-ներկայացումը կարելի է պնդել, որ կայացավ: Դահլիճում էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը և որն ամենակարևորն է՝ մեծ թիվ էին կազմում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Հանդիսատեսն է՛լ ավելի էր ոգևորվել, երբ դահլիճում իրենց հետ եկել էին միջոցառումն ունկնդրելու հանրության կողմից ճանաչված և սիրված այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հրաչ Քեշիշյանը, Վահե Շահվերդյանը, Նիկոլայ Ծատուրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շատ պարարվեստի գործիչներ կարող են վստահ լինել, որ Հայոց պարը մոռացության չի մատնվի, քանի դեռ կան այսօրվա պարողները, ինչպիսիք բեմում հանդես եկող երիտասարդ տղաներն ու աղջիկներն են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև , որ առաջիկայում նույն ներկայացումները տեղի կունենան Գյումրիում և Արցախում: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 429+
429+

Նմանատիպ նյութեր