211652_close_icon
views-count27758 դիտում article-date 12:51 25-07-2015

Երևանում 52-ամյա տաքսիստը վրաերթի է ենթարկել Մուհամեդ Ալիին

Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ, 52-ամյա Արտուշ Ղամբարյանը իր վարած BYD մակնիշի Լ 3453 համարանիշի ավտոմեքենայով Օրբելի փողոցի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամեդ Ալիին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր