Թրամփը ցանկանում է հետմահու ներում շնորհել Մուհամեդ Ալիին
ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մոհամեդ Ալիին հետմահու ներում շնորհելու հարցը. հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ալին 1967 թվականին հրաժարվեց ծառայել բանակում, քանի որ նրան ցանկանում էին ուղարկել Վիետնամ: Բռնցքամարտիկը դատապարտվեց, նրան արգելեցին շարունակել կարիերան:
Լեգենդար բռնցքամարտիկը մահացել է 2016-ին` 74 տարեկան հասակում: