211652_close_icon
views-count309125 դիտում article-date 19:23 18-07-2015

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Բախվել են Hyundai և Mersedez ML մակնիշի մեքենաները. վիրավորների մեջ է սիրված դերասանուհի Անի Երանյանը և Կենտրոնի դատավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mersedez ML մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է գործել նաև Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կեմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից էլ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ, ով ըստ հավաքվածների, վիրավորներին Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի հետ ուղեկցել են հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ է սիրված և ճանաչված դերասանուհի Անի Երանյանը, ինչպես նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Անի Երանյանը ով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակից դեպի Սևան մայրուղի հատվածը մտել է չթույլատրելի գոտիով, տրորելով հոծ գիծը և ստեղծելով վթարային իրավիճակ տեղի է ունեցել վթարը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր