211652_close_icon
views-count51541 դիտում article-date 15:55 09-07-2016

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին, բախվել են Mercedes-ն ու Hyundai-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44.8-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 45-ամյա Արմեն Մանուկյանի վարած Hyundai մակնիշի 34 NQ 276 համարանիշի և 27-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 25 ՍՍ 702 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Գ. Խաչատրյանին ու նրա 4 ուղևորներին՝ 24-ամյա Սևակ Ոսկանյանին, 23-ամյա Կորյուն Պողոսյանին, 24-ամյա Արսեն Եփրեմյանին և 27-ամյա Սիրանույշ Հովհաննիսյանին մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բուժբրիգադը տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս են վիրավորներին ուղեկցել հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սերգեյ Երիցյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայի դետալը կոտրվել է վարելու ընթացքում, և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է Hyundai-ին: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խումբը՝ Տիգրան Ամիրջանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Նշված հատվածում փրկարարների, քննիչի աշխատանքը չդժվարացնելու համար ՃՈ աշխատակիցները ավագ տեսուչ Արտակ Դանիելյանի գլխավորությամբ աշխատեցին ճիշտ և օպերատիվ, ինչի շնորհիվ խցանումներ և այլ վթարներ տեղի չունեցավ, քանի որ հետաքրքրասեր վարորդների պակաս չկար, և շատ դեպքերում վարորդները ղեկը թողած՝ ԽՍՀՄ տարիներին հայտնի «կու-կու» ժամացույցի նման գլուխները դուրս էին հանում ու ապշած նայում էին վթարին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր