211652_close_icon
views-count188739 դիտում article-date 23:55 20-07-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` ինչպես է դերասանուհի Անի Երանյանը բախվում ճանաչված դատավորի Mercedes ML-ին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ որով երևում է, թե ինչպես է Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցել ավտովթարը, երբ վերջինս խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները բախվում է Երևանի բնակիչ Գ. Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրի հարևանությամբ առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիներ ասում էին, որ Ա. Երանյանին և նրա մյուս վիրավոր ուղևոր Հայկ Մխիթարյանին ավտոմեքենայից դուրս է բերել Արտակ անունով մի երիտասարդ տղա ով առաջին օգնությունն է ցուցաբերել նրանց: Գ. Շամշյանի տեղեկություններով Արտակ անունով այդ տղան Վանաձոր քաղաքի բնակիչ է, ով աշխատում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Արտակ Մազմանյանն է: Վերջինս այդ օրը եղել է քաղաքացիական համազգեստով և դա է եղել պատճառը, որ չեն իմացել, որ նա փրկարար է: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/20/60002/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հուլիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, որտեղ բախվել էին Երևանի բնակիչներ, 24-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը Ա. Երանյանի ուղևորներն էին, իսկ 1-ը՝ Գ. Պողոսյանի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Այդ օրերին համացանցում որոշ մարդիկ տեղեկություններ սկսեցին տարածել, թե իբրև դերասանուհի Ա. Երանյանը եղել է Գ. Պողոսյանի ավտոմեքենայում, ով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է և հայտնի է անցկացրած բազմաթիվ հնչեղություն ստացած դատաքննություններով և դատական համակարգում հայտնի է որպես խստապահանջ և անկաշառ դատավոր: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ա. Երանյանը ոչ թե եղել է դատավորի ավտոմեքենայում, այլ իր վարած ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Գ. Պողոսյանի վարած Mercedes-ին: Գ. Պողոսյանի ավտոմեքենայում եղել է իր կինը, ով նույնպես բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր