211652_close_icon
views-count41153 դիտում article-date 19:52 08-07-2015

Աշտարակի կամրջի վրա «ճակատ-ճակատի» բախվել են BMW-ն ու Toyota -ն. BMW-ի վարորդը վթարից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում` Աշտարակի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչ Արթուր Կիրակոսյանի վարած Toyota մակնիշի 10 QO 800 համարանիշի և BMW մակնիշի 35 ԼP 763 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարից հետո BMW-ի վարորդը տեղափոխվել է տուն, որտեղ վատացել է նրա ինքնազգացողությունը և տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-իս դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Արտավազդ Մելքոնյանի գլխավորությամբ: Ըստ հավաքվածների տեղեկությունների` վարորդը եղել է միջին տարիքի տղամարդ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` BMW-ն հաշվառված է Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 29-ամյա Արամայիս Ստեփանյանի անվամբ: Ըստ տեղեկությունների` մեղավորը BMW -ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota -ին: Մասնագետների կարծիքով, հնարավոր է` մեքենան վարելու ընթացքում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարողացել կառավարել մեքենան, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, տեղեկություն ստացվեց, որ BMW-ի վարորդը` Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 58-ամյա Արծրուն Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր