211652_close_icon
views-count1212 դիտում article-date 16:47 04-07-2015

Հունաստանի ֆինանսների նախարարը ԵՄ-ի դիրքորոշումն անվանել է ահաբեկչություն

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարոֆակիսը EL Mundo-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հունաստանի հետ բանակցություններում ԵՄ-ն իսկական ահաբեկչություն է իրականացնում: «Այն, ինչ նրանք անում են Հունաստանի հետ, կոչվում է ահաբեկչություն: Ինչո՞ւ ստիպեցին մեզ փակել բանկերը, վախեցնել մարդկանց»,-ասել է Վարուֆակիսը: Նրա խոսքով՝ հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում դժվար կլինի համաձայնության հասնել, քանի որ դա երկու կողմի համար էլ թանկ է շատ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ավելի շուտ կկտրի իր ձեռքը, քան կստորագրի հունական պարտքի վերակառուցման մասին համաձայնագիրը միջազգային վարկատուների հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին հանրաքվե է անցկացվելու Հունաստանում:

Նմանատիպ նյութեր