Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը կարող է դատարանի առաջ կանգնել
Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել հարկատուների բանկային հաշիվներին հասանելիություն ունենալու մեղադրանքով, գրում է The Times պարբերականը:
Թերթի փոխանցմամբ՝ դատարանը Վարուֆակիսիի գործն ուղարկել է Աթենքի խորհրդարան, որը քվեարկելու է նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկելու կամ չզրկելու օգտին:
Հիշեցնենք, որ Վարուֆակիսը պաշտոնից հեռացել է հուլիսի 6-ին, եվրոպացի վարկատուների առաջակած ֆինանսական ծրագրի հարցով կայացած հանրաքվեից հետո: Վերջինս հայտարարել էր, որ այդ քայլին է գնում, որպեսզի թեթևացնի բանակցությունները: