211652_close_icon
views-count22613 դիտում article-date 14:34 03-07-2015

Կոմպրեսատորների պայթյուն՝ Մարալիկում գործող գազալցակայանում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ քաղաքի վարչական տարածքում գտնվող Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային մասում պայթել է նստվածքների կուտակային բալոնը, ինչի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշակական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են 52-ամյա Բաբկեն Մակարյանը և 67-ամյա Արշակ Մանուկյանը: Բ. Մակարյանին ռեամոբիլով Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխում են Երևան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Բ. Մակարյանը Անի Մարալիկ ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Ա. Մանուկյանը` նույն ՍՊԸ-ի հնոցապահ: Այս պահին նշված գազալցակայան են ժամանել Շիրակի մարզի Փրկարարական վարչության աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին նրանք տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամանեն քննիչները և փորձաքրեագետները: Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Տեսանյութը` [url=http://tsayg.am/mainpage/12907-nns-nsl-s-s-insl-e.html]«Ցայգ» Մարզային Հեռուստաընկերության[/url] մեր գործընկերներից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր