28970 դիտում
09:39 09-06-2015
Առեղծվածային մահ՝ Հյուսիսային պողոտայում. 93-ամյա տատիկը մահացել է պարանոցի օրգանների սեղմման հետևանքով
Երեկ՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Սաբհա Մանսուրի դին: Տեղում դատաբժիշկը, զննելով, նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամեր անց դատաբժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ 93-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նմանատիպ նյութեր
5542 դիտում
18:45 05-06-2016
Ծիծաղից մահ կարող է վրա հասնել ոչ թե ծիծաղից, այլ ծիծաղի պատճառով ներքին օրգանների վնասվածքից
Այս բաժնից
12739 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ