211652_close_icon
views-count72278 դիտում article-date 15:10 16-11-2016

Առեղծվածային դեպք Արթիկ քաղաքում. 79-ամյա տատիկը մահացել է ատամնաբույժի կողմից ատամը քաշելուց հետո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ հերթապահ շտապ բուժօգնության խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի Անկախության 27/1 շենք, որտեղ գործող ատամնաբուժարանում հայտնաբերել է կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արաքսյա Իգիթյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 79-ամյա Ասյա Ասլանյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ատամը հանելու նպատակով այցելել է ատամնաբուժարան, որը պատկանում է անհատ ձեռներեց Արմեն Հակոբյանին։ Վերջինս տատիկի ատամը քաշել է, և տատիկը մահացել է։ Փաստի առթիվ քննիչ Ա. Իգիթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր