46368 դիտում
11:19 08-06-2015
Վայոց Ձորի մարզում զինվորականները Нива-ով 250 մետր գլորվել են ձորը, կա 1 զոհ, 2 վիրավոր
Երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վայքի փրկարարները և տեղի ՃՈ աշխատակիցները:
Հիվանդանոց տեղափոխված Ս. Գևորգյանը ժամեր անց մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Հ. Պողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ա. Հակոբյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Գևորգյանը աշխատում է ՀՀ ՊՆ Վայքի զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժանմունքի սպա, իսկ Մ. Մարգարյանը Վայքի վարժարանում՝ որպես զինղեկ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15610 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35876 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց