211652_close_icon
views-count21571 դիտում article-date 11:26 07-06-2015

Առեղծվածային դեպք` Աշտարակում. ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են բնակարանում հայտնաբերված 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Երեկ` հունիսի 6-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Հողագործների փողոցի 3-րդ շենքի թիվ 7-րդ բնակարանի բնակիչը 2-3 օր է չի արձագանքում դռան և չի պատասխանում հետախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանության պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները` մարզի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով ժամանած Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները բացելով տան դուռը` ննջասենյակի հատակին հայտնաբերել են նույն հասցեում հաշվառված 65-ամյա Գևորգ Երգյաևի դին: Տեղում դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն` մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր: Տեղի ունեցածը հանկարծամահության դեպք է, սպանություն, թե ինքնավնասում մահվան ելքով` պատասխանը պարզ կլինի քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր