211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count20141 դիտում article-date 22:33 26-03-2025
Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է, ով Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով իրենց ցած է նետել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որ հարկից է նա իրեն ցած նետել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր