211652_close_icon
views-count13520 դիտում article-date 13:08 29-05-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները պատգամավոր Խնամի Վալոդին բացատրեցին, որ չի կարելի մանդատն օգտագործելով՝ խախտել օրենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, Երևանի ՃՈ աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Խնամի Վալոդ» մականվամբ Վոլոդյա Բադալյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրեն ամրակցված պատգամավորական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան տրամադրել էր անչափահաս երեխայի, նա էլ առանց ամրագոտու ճեմում էր երևանյան փողոցներում: ՃՈ ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ճանապարհային երթևեկության կանոննները չխախտեն, հակառակ դեպքում, անկախ խախտողի զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց վարած «թեշտերից», տուգանվելու են: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/23/53941/]հայտնել էր[/url], որ ինչքան էլ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հայտարարություն տարածի, որ ծնողներն իրենց տրանսպորտային միջոցները չտրամադրեն անչափահասներին, միևնույն է, Հայաստանում կան ծնողներ, որոնց մասին կարելի է ասել՝ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը: Մայիսի 23-ին Գ. Շամշյանը լուսանկարների շարք և տեսանյութ էր արել, որոնցում երևում էր, թե ինչպես է Երևանում Mercedes S 550 մակնիշի 162 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և այն գրանցված է ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի (Խնամի Վալոդ) Վոլոդյա Բադալյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շաշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր