211652_close_icon
views-count898 դիտում article-date 21:30 24-05-2015

Ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Մայիսի 24-ին, ժամը 07.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ Ապարան լճի մոտակայքում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկել թիվ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլգա-3110» մակնիշի 33 VO 166 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի տարածքում: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր