211652_close_icon
views-count31149 դիտում article-date 11:10 19-05-2015

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «06»-ն ու Volkswagen Passat-ը. վերջինը հայտնվել է «06»-ի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Պապիկյանի վարած Volkswagen Passat մակնիշի 21 ՍՕ 878 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Համլետ Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 05 ԼԼ 823 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Volkswagen-ը հայտնվել է 06-ի վրա: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղի բնակիչները և այդ պահին նշված հատվածով անցնող վարորդները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահան Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարևարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից