211652_close_icon
views-count14142 դիտում article-date 16:21 15-05-2015

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա ուղևորն օրեր անց մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Օհանավան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Գրիգորյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/01/51490/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 20-ամյա Արայիկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CN 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել մի քաղաքացու հողամասում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ՝ 21-ամյա Տիգրան Գրիգորյանն ու 21-ամյա Հակոբ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից երկուսին տեղափոխել էին Երևան: Վարորդին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել գյուղացիները և, ըստ գյուղացիների պատմածի՝ օպերատիվ էր գործել Աշտարակի շտապօգնության բրիգադը: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր Աշտարակի ոստիկանության բաժնի պետ Արմեն Մելոյանի հետ մեկնել էին հիվանդանոց՝ պարզելու վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր