211652_close_icon
views-count66579 դիտում article-date 10:00 14-05-2015

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Սասունիկ գյուղի ջրատարից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին 18-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղով անցնող ջրատարում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները հատուկ ճոպանի միջոցով կարողացան մեծ դժվարությամբ դուրս բերել նրա դին: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մարատ Դուրյանի և տեղակալ Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Աշտարակի շտապ օգնության բրիգադը և դատական բժիշկը: Առաջին իսկ պահից դեպքի վայրում փրկարարներին ու ոստիկաններին օգնություն է ցուցաբերում Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ է և Սասունիկ գյուղ էր եկել՝ մասնակցելու իր ընկերոջ ծննդյան միջոցառմանը, իսկ երեկ գիշեր դուրս է եկել նշված վայրից և ոչ մի տեղեկություն այլևս չունեին նրա մասին: Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 18-ամյա Հայկ Սահակյանն է, ով սովորում էր Երևանի պետական հենակետային քոլեջի 3-րդ կուրսում և աշխատում էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազաբենզալցակայաններից մեկում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր