121849 դիտում
13:32 05-11-2019
Ողբերգական դեպք Արարատի մարզում. Մասիսի հրշեջ-փրկարարները Սիս գյուղի ջրատարից դուրս են բերել 53–ամյա ձկնորսի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի ջրատարում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Վաղինակ Մկրտչյանը:
Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրատարից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Գուրգեն Հ.-ի դին:
Օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժշկների խումբը՝ դատաբժշկի գլխավորությամբ, արձանագրել են Գուրգեն Հ.-ի մահը, ով քննիչի որոշմամբ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոնի դիահերձարան:
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչութան Մասիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գուրգեն Հ.-ն հնարավոր է ՝ մահացել է սրտի կաթվածից, ով այսօր այցելել է նշված վայր և ցանկացել էր ձուկ բռնել:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը և մի քանի բռնած ձկներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12218 դիտում
19:45 21-04-2015
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսի փրկարարները Ջրահովիտի ջրատարից դուրս են բերել 66-ամյա տղամարդու դի
Այս բաժնից
15622 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35885 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց