22821 դիտում
10:20 11-05-2015
Վթար-վրաերթ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինը հայտնվել է կանգառում՝ վրաերթի ենթարկելով երիտասարդ աղջկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Չեխովի և Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Ավետիս Մուրադյանի վարած Opel մակնիշի 96 AV 966 համարանիշի և 48-ամյա Աշոտ Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 57 DՏ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանգառում՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, ինչի հետևանքով էլ կանգառում գտնվող 1 հոգի վրաերթի է ենթարկվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վահան Առաքելյանն ու Արմեն Աղեկյանը, ովքեր նշված խաչմերուկում կարգավորում են երթևեկությունը, որպեսզի խցանում տեղի չունենա: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը:
Մինչ ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում գործողություններ էին կատարում, «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող Honda մակնիշի 341 ԼT 61 համարանիշի ավտոմեքենան բախվեց Камаз մակնիշի 777 TՍ 71 համարանիշի կցորդին (պանելավոզ), ու մինչ ՃՈ աշխատակիցները սկսեցին զբաղվել 2-րդ վթարով, 3-րդ վթարը տեղի ունեցավ, սակայն 3-րդի դեպքում բարեբախտաբար տուժածներ չկային և մեքենաներն էլ շատ չեն վնասվել:
Նշված վայր են ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր հետաքրքրասեր քաղացիներին հեռացնում են դեպքի վայրից, որպեսզի նրանց կողմից նույնպես կուտակումներ տեղի չունենան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)