211652_close_icon
views-count57117 դիտում article-date 23:08 09-05-2015

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 23-ամյա տղայի դի

Այսօր՝ մայիսի 9-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 00:20-ի սամաններում 1-03 շտապօգնության կենտրոնական կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 4 հերթապահ խումբը սրտային կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 հասցե, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 1/3-րդ շենքի բնակիչ 23-ամյա Գեղամ Խաչատրյանն է, ում դին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված շենքի թիվ 123 բնակարանի լոգարանում: Դատաբժշկի նախնական զննության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ երիտասարդը բնական մահով չի մահացել, և նրանք սպասում են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

Նմանատիպ նյութեր