Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանի լոգարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և նամակ. ժամանել են Երևանի քրեական ոստիկանության պետն ու Էրեբունու ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության Էրեբունու էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Հակոբյանն ու Սաշա Հովհաննիսյանը:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ:
Դեպքի մասին ոստիկանության էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը ըստ նախնական տեղեկությունների Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։