211652_close_icon
views-count10684 դիտում article-date 12:01 05-05-2015

15 տարվա ազատազրկում. Ադրբեջանում «դատեցին» Արսեն Բաղդասարյանին

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանն այսօր շարունակեց շոուն՝ 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, ով գերի է վերցվել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Դատարանում հանդես են եկել «տուժածները»՝ հասարակ քաղաքացիներ և զինվորականներ և հայտարարել, որ համաձայն են դատավճռի հետ: Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցել էին քրեական գործ՝ Ադրբեջանի քր.օր.-ի 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ լինելու), 29,120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120,2,7 (2 և ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282,2 (պայթեցնելտ, հրդեհելտ կամ այլ գործողություններ, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության տնտեսական կայունությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով ձեռնարկությունների, սպառազինությունների, հաղորդակցության ուղիների, կապի փլուզմանը):

Նմանատիպ նյութեր