211652_close_icon
views-count1188 դիտում article-date 17:05 11-04-2015

Արդարադատության նախարարը մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին և անվանական ծառ տնկել: Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարը նշել է, որ աշխատանքից դուրս՝ ազատ ժամերին, իր ամենասիրած զբաղմունքներից մեկն այգեգործությունն է: «Մտնելով իմ այգի՝ միանգամից կզգաք իմ վերաբերմունքը բնության հանդեպ»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության մոտ 150 աշխատակից այդ պահին մասնակցում է Հաղթանակ զբոսայգում իրականացվող ծառատունկին: [img]/ups/images/0452674001428751118350122.jpg[/img]

Նմանատիպ նյութեր