52750 դիտում
11:21 04-04-2015
Հայաստան ժամանած քրեական աշխարհի 8 ներկայացուցիչներ, որոնցից 2-ը «օրենքով» գողեր են, գիշերը Բագրատաշենի անցակետով լքել են Հայաստանը
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «օգնել են», որպեսզի Հայաստանը լքեն հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող, քրեական աշխարհի 8 ներկայացուցիչներ, որոնցից 2-ը «օրենքով» գողեր են եղել:
Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք ցանկացել են Հայաստանում «գործունեությամբ զբաղվել» ու անգամ Լոռու մարզում էլիտար տուն էին վարձել, սակայն վերջին օրերին ոստիկանության հայտարարած պատերազմը հանցագործ աշխարհի ներկայացուցիչների, «օրենքով» գողերի ու հեղինակությունների դեմ ի չիք է դարձրել նրանց նպատակները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մեջ կան վրացիներ, ուկրաինացիներ և ռուսներ: Այս գիշեր նրանք արդեն լքել են Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
45441 դիտում
19:34 13-06-2024
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ Չարենցավանի քաղաքային զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ