211652_close_icon
views-count13566 դիտում article-date 15:24 03-04-2015

Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար դատապարտված Կարեն Արայանն արդեն ազատության մեջ է

Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանն արդեն ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Դրանից առաջ հայտնել էինք, որ այսօր` ապրիլի 3-ին, լրանում է նրա պատժաժամկետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Արայանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, ապրիլին ազատ կարձակվի: Նրա պատժաչափը լրանում է նշված ամսին: Տեղեկացրել էինք նաեւ, որ Կ. Արայանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և գործը ընթացք է ստացել: Հիշեցնենք նաև, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 2011 թվականին Կարեն Արայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ 263 հոդվածի հատկանիշներով` պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը: Քննելով գործը՝Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Նմանատիպ նյութեր